Լիլուն շատ բարկացած ու հոգնած եթերով է հանդես եկել՝ նշելով, որ զզվել է իրականությունից, որն իր համար զզվելի է։ Լիլուին հատկապես բարկացնում է մեր ազգային ճակատագրի նկատմամբ առկա անարդարությունը, որը անհասկանալիորեն նորմալ է նաև մյուսների համար։

Լիլուն քննադատում է ազգային արժեքներից մեր հեռանալը՝ որպես հիմնավորում բերելով այն հանգամանքը, որ աuտվածաբանություն ուսումնասիրելու փոխարեն դպրոցներում երեխաներին սովորեցնում են ճանաչել իրենց սեփական մարմինը։

Լիլուին բարկացնում է նաև այն փաստը, որ դատում են տիկին Գայանեին։ Նա համարում է, որ այդ գործընթացը շատ անարդար ընթացքով է առաջանում։ Նա հասկանում է, որ տիկին Գայանեն իր ներսի վրդովմունքից է այդ քայլին գնացել։

Նա հիշում է, որ տիկին Գայանեն այլոց հետ տարբեր դռներ բախեց, տարբեր եղանակներ փորձեց, որ լսելի դառնա, բայց անտարբերությունը հասցրեց նրան, որ կինը գնա այլ միջոցների։ Լիլուի բարկության մյուս պատճառների մասին՝ կցված նյութում։