Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ինստագրամյան ուղիղեթերային շփում են կազմակերպել իրենց էջին հետևող քաղաքացիների հետ՝ օգտվելով իրենց ազատ ժամանցից։

Նրանք բարձրացել են իրենց տան կտուրը, որտեղ բալիկների հետ հետաքրքիր և ուշագրավ ժամանց են անցկացրել բալիկների ընկերակցությամբ։

Հիմնական թեման աբլիկներն են եղել և իրենց ընտանեկան հարաբերությունները։ Զույգին ողջույններ են ուղարկել Պետերբուրգից։

Հետևորդներից մեկը գրել է, որ զույգին պակասում է աղջիկ երեխան, ինչին Սիրուշոն ժպիտով է պատասխանել։ Մինչ զույգի տղաները հեծանիվ են քշել, ծնողները տարբեր բաներով են զբաղվել։

Լևոն Քոչարյանը, պատմելով բալիկների մասին, ասել է, որ կրտսեր տղան շատ ավելի ակտիվ է, նման է կամիկաձեի, իսկ ավագը ավելի հանգիստ ու զգուշավոր է։ Նա պատմել է, որ կրտսեր տղան հեծանիվ սկսել է քշել դեռ այն ժամանակ, երբ չէր լրացել երեք տարեկանը։

Զույգի այս եթերի համառոտ դրվագների տեսագրությունը բերված է կից։