«Մե՜ծ ցավ, մե՜ծ կորուստ։ Հանուն հայրենիքի զոհվեց վարժարանի հզորներից ևս մեկը»

Մանկավարժական համալսարանը մեծ ցավով տեղեկացրել է հերթական թանկ ու տաղանդավոր ուսանողի զոհվելու մասին։ Հերոսաբար զոհվել է Աբրահամյան Վոլոդիան։ Վոլոդիան նոր էր ավարտել ավագ դպրոցը և ընդունվել էր լրագրության առաջին կուրս։

Վոլոդիայի զոհվելու լուրին համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն այսպես է արձագանքել․ «Մե՜ծ ցավ, մե՜ծ կորուստ։ Հանուն հայրենիքի զոհվեց վարժարանի հզորներից ևս մեկը՝ Վոլոդյա Աբրահամյանը, ով չհասցրեց, որպես ուսանող հզորացնել նաև մանկավաժական համալսարանը։

Բարի, ազնիվ, զուսպ ու խելացի Վոլոդյա ջան, խոսքեր չեմ գտնում։ Խորը վշտակցությունս եմ հայտնում Վոլոդյայի հարազատներին, զինակիցներին։ Հավերժ փառք և խոնարհում իրենց կյանքը հանուն հայրենիքին զոհաբերած մեր քաջ հայորդիներին, բոլոր հերոսացած տղաներին՝ Տիգրան Միկոյան, Ազատ Մաջարյան, Վոլոդյա Աբրահամյան։

Չեմ ուզում տղանե’ր, չե’մ ուզում էս գնով ամրագրեք, ձեր հավերժ ներկայությունը վարժարանում։ Չե՜մ ուզում։ Այլևս երբե՛ք։ Ափսոս, հազար ափսոս։ Խորին հարգանքով և խոնարհումով՝ Նաիրա Սաֆարյա»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: