Մարտին Մկրտչյանը հաճախակի է համագործակցում տիկնոջ՝ Հռիփսիմե Հակոբյանի հետ՝ ներկայացնելով նոր դուետներ և աշխատանքներ։ Նրանք վերջին շրջանում բավականին պասիվ էին համագործակցության հարցում։

Ահա ամուսնական զույգը նորից նորությամբ է ներկայացել, որն այս անգամ ոչ թե անձնական, այլ մասնագիտական բնույթի է։ Նրանք նոր երգ են ներկայացրել, որը վերնագրված է «Սիրտս տվել եմ քեզ»։

Երգի երաժշտության հեղինակությունը պատկանում է Կարեն Սևակին։ Խոսքերը, ինչպես լինում է մեծ մասամբ, հեղինակել է Ա․ Բարսեղյանը։

Ստեղծագործության մեջ ներկայացվում է սիրո փոխադարձության և հավատարմության արդյունքում ծնված այն մեծ զգացողությունը, որը ապրեցնում է սիրահարներից երկուսին էլ։

Ստեղծագործությունը ներկայացվում է երգին համահունչ տեսահոլովակի զուգակցությամբ, որտեղ բացի երգիչ ամուսիններից ներկայանում են նաև ծովափին զրուցող սիրահար զույգեր, ովքեր ամբողջացնում են երգի փոխանցած տրամադրությունը։

Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի սիրային ռոմանտիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ։