Մարտա Կիրակոսյանն իր հարսանիքից հուզիչ կադրեր է հրապարակել Արթուր Գրիգորյանի հետ. անհնար է չհուզվել

Համացանցում գերիշխող են շարունակում մնալ Արթուր Գրիգորյանի մտերիմների, ծանոթների, հարազատների գնահատողական հրապարակումները, որոնցում հիշատակվում ու կարևորվում է հանրահայտ երաժշտի անցած ուղին և կատարած գործը։

Հերթական հուզառատ կադրերն է տեղադրել Մարտա Կիրակոսյանը։ Երգչուհու հրապարակած կադրերը նրա հարսանիքից են։ Տարիներ առաջ Մարտան ընտանիք կազմել Նահոյի հետ։ Նրանց հարսանեկան արարողությանը հասկանալիորեն մասնակցել է նաև երգարվեստի ամենից հայտնի դեմքերից մեկը՝ Արթուր Գրիգորյանը։

Այն արարողությունները, որոնցում ներկա է լինում Արթուր Գրիգորյանը, ամեն ինչ և ամեն ոք նրա շուրջն են պտտվում։ Մարտայի հարսանեկան արարողության ժամանակ էլ նույն վիճակն է եղել։ Հրապարակված կադրերում Արթուր Գրիգորյանը մտերմիկ զրուցում է նորապսակների հետ։

Այժմ Մարտան ապրում և գործում է ամերիկյան միջավայրում։ Նշենք, որ աշխարհի բոլոր հայաշատ վայրերի հայերը ևս հիշել ու նշանավորել են հանրահայտ երգահանի աշխարհափոխությունը։ Երգահանի հարգանքը ամենուր է՝ նույնիսկ երկրի սահմաններից դուրս։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: