«Մարիուպոլի օրինակը բավական է: Սա մոտավորապես նույնն է, ինչ փորձում ենք անել Մարտական եղբայրությամբ, բայց․․․»

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․ «Ես էնպես եմ հասկացել, որ Հայաստանում, երբ ասում ես ինքնապաշտպանություն, մարդիկ չգիտես ինչու հասկանում են ֆիդայական պայքար: Արդեն որերորդ դեպքն է, երբ հանդիպում եմ նման բանի: Սա, իհարկե, աբսուրդ է: Բայց չեմ մեղադրում: Ո՞վ է Հայաստանում մարդկանց բան բացատրել, որ մեղադրես: Ինչ որ տեղ ինձ էլ մեղավոր համարում, որ այսքան ժամանակ չեմ հասցրել շատ բան ավելի մանրամասն բացատրել:

Մի կողմ թողնեմ դեռ, որ ֆիդայական ասվածն էլ, Աստված գիտի ոնց են հասկանում: Դա էլ առանձին հարց է: Որովհետև, ֆիդայականը տենց ինչ որ հատուկ ձև չի, այլ պարտիզանական պայքարի մի տեսակ, որն իր տեղն ունի ինքնապաշտանության համակարգում՝ միշտ էլ ունեցել է ու կունենա: Բայց, իհարկե, ինքնապաշտպանության համակարգ չի ինքնին:

Որ երկար ու բարակ չխորանամ, հիմա, փառք Աստծո, ունենք Ուկրաինայի օրիակը: Մանավանդ մեր հայերը սիրում են օտար օրինակներ: Ի՞նչ ենք տեսնում Ուկրաինայի օրինակով: Ինքնապաշտպանության բազմաշերտ համակարգ: Նախ՝ բուն ԶՈՒ-ն, բանակը, որը կարճ ժամկետներում ռեֆորմացվել է, և տիպիկ հետսովետական, ռուսական դոքտրինով բանակից վերախփոխվել է ավելի արդյուվաետ գործիքի: Ռեֆորմների մանրամասներին անձամբ ես տեղյակ չեմ, բայց տեղյակ մարդիկ Հայաստանում կան:

Սա թիվ մեկ խնդիրն է՝ չկա արդյունավետ ինքնապաշտպանություն՝ սովետական, ռուսական մոդելով մանավանդ մեր տիպի ազգի համար: Պետք է փոխվի: Երկրորդ՝ գաղափարական-մարտական բաղադրիչը: Սա էն է, ինչ ռուսները կոչում են նացբատեր: Ազովի և մյուսների նման: Սրանք հիմա կանոնավոր բանակի մաս են, բայց ստեղծվել են որպես յուրահատուկ միավորներ, հանրային ինքնակազմակերպման սկզբունքով, պետության ու բիզնեսի օգնությամբ, գաղափարական մարդկանց կողմից: Սրանց արդյունավետությունը նույնպես տեսնում ենք՝ Մարիուպոլի օրինակը բավական է: Սա մոտավորապես նույնն է, ինչ փորձում ենք անել Մարտական եղբայրությամբ, բայց իհարկե, հազարապատիկ ավելի թույլ ռեսուրսային բազայով:

Երրորդը՝ տեռօոբորոնա, աշխարհազորը: Դեռ մի քանի ամիս առաջ ռուսները խնդում էին սրանց փետի ավտոմատներով պապարմունքների վրա: Բայց հիմա տեռոօբորոնային թույլատրվել է օգտագործել նույնիսկ հրետանի և այլ ավելի լուրջ զինատեսակներ: Սա մի օրում չեղավ, այլ փորձի ձեռքբերմամբ: Սա կոչվում է ինքնապաշտպանություն և ինքնապաշտպանության համակարգ:

Ինչպես տեսնում ենք այստեղ կա և կանոնավորը, և գաղափարականը, և աշխարհազորը, և վերջինի մեջ էլ «ֆիդայականը»: Հ.Գ. Հատուկ ավել չեմ խորանում, թեև շատ ասելու բան կա: Այլ միայն ուկրաինական օրինակի վրա բերեցի: Թեև հասկանում եմ, որ հիմա էլ ասելու են՝ ինչ ասում եք Ուկրաինայից եք փոխառել: Չէ, չենք փոխառել, խոսցալ են սրա մասին Հայաստանում մարդիկ: Բայց դե սա հո ԱԺ—ի «քաղաքական» ուժերի պայքրաը չի, որ ուշադրության արժանանա:

Հ.Գ 2: Հիմա կասեն, բա Ուկրաինային Արևմուտքն օգնեց: Նախ՝ սկզբից սեփական խելքն ու կամքն է, հետո՝ ինչ որ մեկի օգնությունն է: Հայաստանում չկա կամք, որ հետո էլ խոսենք օգնության մասին: Երկրորդ՝ ոչ ոք մեղավոր չի, որ ձեր դաշնակիցը ձեզ չի օգնում: Բայց կրկնեմ՝ ամեն բան սկսվում է սեփական կամքից, այլ ոչ թե օգնությունից: Հիմա էլ մի մասը հույսները դրել է, թե ուկրաինացիք կկռվեն, մեր անկախությունն էլ կփրկվի: Չի լինում նման բան:

Մարդիկ, որոնք ասում են, ավելի լավ է զիջենք անկախությունն ավելի տրամաբանական են էս դեպքում, որովհետև չի լինում առանց սեփական պայքարի անկախություն: Բայց ես չեմ շտապում: Չեմ էլ ընկճվում: Հասկանում եմ, որ ժամանակն արհեստական չես հասունացնի: Որքան ցածր կետից էլ սկսվի նոր պայքարը, միևնույնն է այն անհույս չի: Կարևորը մարդու խելքն է և կամքն է, այլ ոչ թե դժվարությունները»:

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: