Մարիամ Փաշինյանը հայրիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել

Մարիամ Փաշինյանը հետպատերազմական շրջանում խիստ պասիվ է սոցհարթակային էջերում։ Նրան հազվադեպ կարելի է տեսնել համացանցային գրառումներ, հրապարակումներ անելիս։ Պատճառը հասկանալի է ու տրամաբանական։

Մարիամի արած հազվադեպ հրապարակումներից մեկը հայրիկի՝ ներկայիս գործող վարչապետի մասին է։ Մարիամը հրապարակել է իր և հայրիկի տարիներ առաջ արված արխիվային լուսանկարը, որտեղ ինքը փոքրիկ աղջնակ է, իսկ նիկոլ Փաշինյանը՝ երիտասարդ։

Ինչպես հասկանալի է դառնում լուսանկարից, կադրն արված է գյուղական միջավայրում։ Մարիամն ու Նիկոլ Փաշինյանը գտնվում են իրենց գյուղական տան բակում։ Ն․ Փաշինյանը նստել է գետնին, իսկ Մարիամը նստել է հայրիկի գրկում։

Մարիամի տեղադրած այս լուսանկարը տարատեսակ ու տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել։ Շատ օգտատերեր բացասական ու վարկաբեկող մեկնաբանություններ են թողել այս լուսանկարի ներքո։ Հարկ է նշել, որ վատ մեկնաբանություններ թողնող օգտատերերից շատերը ոչ իրական են՝ Ֆեյք են։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: