Մարիամ Ադամյանն առաջին անգամ ցույց է տվել իր և Միկա Ղափլանյանի առաջնեկին․ լուսանկարներ և այլ մանրամասներ

Հանրաճանաչ ու տաղանդավոր արտիստներ Մարիամն ու Միկան դեռ նախորդ տարի հանրայնացրեցին իրենց լուրջ հարաբերությունների մասին՝ միաժամանակ ընտանիք կազմելով։ Այսօր արդեն այս նորաստեղծ ընտանիքում առաջնեկ բալիկի մանկական ճիչ է լսվում։

Միկան ու Մարիամը վայելում են իրենց դստրիկի ջերմագին ներկայությունը։ Մարիամը ապրիլյոթյան խորհրդանշական առիթով հանրայնացրել է իր ու դստրիկի լուսանկարը՝ շնորհավորելով բոլոր նրանք, ովքեր մայրիկներ են։

Մարիամն այս տարի առաջին անգամ է այդ կարևոր կարգավիճակով նշում օրվա խորհուրդը, ուստի միանգամայն այլ ապրումներ ու հույզեր ունի։ Հատկանշական է, որ Մարիամը չի խուսափում այս տարիքում դստրիկի դեմքը ցուցադրելուց։

Մինչդեռ շատ հանրային դեմքեր դրանից խուսափում են՝ իրենց քայլը հիմնավորելով տարբեր հանգամանքներով, որոնք հիմնականում հայտնիության փաստով են պայմանավորված։

Հավելենք, որ Մարիամը խոստովանել է, որ մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվում իր մայրական պարտականություններին՝ միաժամանակ ունենալով որոշակի մտավախություններ բալիկի խնամքի հարցերում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: