Մայիսմեկյան տոնը սկսեք գեղեցիկ երաժշտության ներքո և վայելեք «Հարսի Պար»-ը Սոֆի Դևոյանի մասնակցությամբ

Արամ Այրումյանի և Սոֆի Դևոյանի համագործակցության արդյունքում մի անչափ գեղեցիկ ստեղծագործություն է ծնվել, որը վերնագրված է «Հարսի Պար»։ Ստեղծագործությունն ու դրա մատուցումը բավականին ճաշակով է և ինքնատիպ։

Արամ Այրումյանի երաժշտության և Սոֆի Դևոյան կրտսերի գեղեցիկ, հեզաճկուն մենապարի զուգակցությամբ և գեղեցիկ տեսահոլովակ է ծնվել, որը ներկայացնում է նորահարսի ապրումները պարի միջոցով։

Տեսահոլովակում Սոֆի Դևոյանը հանդես է գալիս նորահարսի դերում։ Երաժշտության հեղինակ Արամ Այրումյանը տեսահոլովակում նաև մասնակցում է երաժշտության ստեղծմանը՝ նվագելով դաշնամուր։

Երաժշտությունը մատուցվում է հետաքրքիր գործիքավորմամբ։ Երաժշտությունն ինքնատիպ ու հետաքրքիր է դարձել նաև հնչող բազմաթիվ երաժշտական գործիքների՝ դհոլի, շվիի, քամանչայի, թառի, դուդուկի հնչյունների շնորհիվ։

Արամ Այրումյանի և Սոֆի Դևոյանի համագործակցության արդյունքում ստեղծված գեղեցիկ մատուցմամբ ներկայացվող «Հարսի Պար»-ը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Ստեղծագործությունը տեղադրվել է Սոֆի Դևոյանի անվան պարային ստուդիայի սոցհարթակում՝ մայրիսմեկյան տոնը գեղեցիկ երաժշտությամբ անց կացնելու մաղթանքով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: