Ձեր ուսերին դրված է ամենամեծ առաքելությունը՝ առողջություն պարգևելը․․․

Բժշկական ոլորտի հանրահայտ ներկայացուցիչներից Արմեն Մուրադյանը գրում է․ Հոկտեմբերի 16-ին նշվում է Անեսթեզիայի համաշխարհային օրը։ Շնորհավորանքներս և մաղթանքներս՝ վեհ և դժվարին այս մասնագիտության ներկայացուցիչներին։

Անեսթեզիոլոգիան առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից է, առանց որի չկա ու չի կարող լինել ժամանակակից բժշկությունը: Ձեր ուսերին դրված է ամենամեծ առաքելությունը՝ առողջություն պարգևելը։

Իրապես բարդ ու դժվար աշխատանք է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի աշխատանքը: Պատահական չէ այն ընդունված խոսքը, որ այս մասնագիտության տեր մարդիկ ընտրում են անեսթեզիոլոգի մասնագիտությունը, քանի որ չափից շատ են սիրում կյանքը:

Սիրելի ու պահանջված գործընկերներ, համբերություն և ուժ ձեզ, քանի որ ձեր ամենօրյա բարեխիղճ աշխատանքով կարևոր ներդրում եք անում բնակչության առողջության պահպանման գործում,- անեսթեզիոլոգներին և անեսթեզոլոգիան արժևորող իր գրառումը եզրափակել է Արմեն Մուրդայանը։

Հանրահայտ բժիշկն իր հրապարակմանը կցել է մի լուսանկար ոլորտի հայտնի ներկայացուցիչներից մեկի հետ և գրել է Հ.Գ. ամենախստապահանջ մասնագետի՝ պրոֆեսոր Մալխասյանի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: