Ձախ Հարութի անչափ հուզիչ կատարումը Տաթև Ասատրյանի հետ․ հուզառատ տեսանյութ

Ձախ Հարութը վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում է եղել։ Երգչի այս այցելության մասին այնքան էլ շատ չի խոսվում, քանի որ երգիչը նախընտրում է միառժամանակ պասիվ մնալ հանրային հարթակներում։

Սակայն նա առաջին հերթին եղել է Եռաբլուրի բարձունքում, խոնարհվել մեր անմահացած հերոսների թանկ շիրիմներին։

Հարութ Փամբուկչյանն իր կատարումներով հասցրել է նաև ուրախացնել իր մտերիմ ընկերների նեղ շրջանակներին, սակայն լայնամասշտաբ համերգների մասին դեռևս խոսք չկա։

Փոխարենը համացանցում մի հուզառատ նյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Հարութ Փամբուկչյանը երգում Տաթև Ասատրյանի հետ։

Տաթև Ասատրյանը, որ հայտնի է իր հուզիչ ու տխուր բովանդակությամբ սրտառուչ կատարումներով, կարողանում է իր կատարմամբ հուզել ու ոգեշնչել Հարութ Փամբուկչյանին։ Նրանք կատարում են Գուսան Աշոտը «Ծովաստղիկս» ստեղծագործությունից մի հատված։

Հարութ Փամբուկչյանի և Տաթև Ասատրյանի հուզառատ ու սրտառուչ կատարումը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: