Ընդամենը մի քանի օր առաջ Սիլվա Հակոբյանի պրոդյուսեր հայրիկը շոու բիզնեսի հայկական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ միաիսն հայաստանյան օդակայանից լուսանկար էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ խմբով մեկնում են արտերկիր։

Նա չէր հայտնել, թե որ ուղղությամբ են կոնկրետ գնում։ Լուսանկարում երևում էր նաև բալիկի սպասող Սիլվա Հակոբյանը։ Լուսանկարի հայտնիներից մեկն էլ Վահան Թովմասյանն էր, որը հաջորդ օրը Լեհաստանից լուսանկար էր տեղադրել՝ խոստանալով սոցհարթակում լինել ավելի ակտիվ։

Հենց Վահանի այս հրապարակումից էլ հասկանալի է դառնում, որ մեր արտիստների խումբը Հակոբ Հակոբյանի հետ միասին Լեհաստանում են։ Սակայն, ինչպես պարզվում է Հակոբի հրապարակումից, մեր հայրենակից արտիստները ավարտել են իրենց առաքելությունը, բայց չեն կարողանում վերադառնալ։

Հակոբ Հակոբյանն այս անգամ էլ լեհական օդակայանից է լուսանկար տեղադրել՝ գրելով․ «Ձախողակներով․ 2 օր է չենք կարղանոմ տուն թռչել»։ Այս անգամ խմբում չեն Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, սակայն կան այլ նոր դեմքեր։