Հռիփսիմե Հակոբյանի փշաքաղվելու չափ հուզիչ կատարումը Ծիծեռնակաբերդի բարձունքից

Հռիփսիմե Հակոբյանն իր ինստագրամյան էջում անչափ հետաքրքիր, հուզիչ ու ազդեցիկ հոլովակ է հրապարակել: Հոլովակում երգչուհին Ծիծեռնակաբերդի բարձունքից կատարում է կոմիտասյան հայտնի ու անկրկնելի «Կռունկ» երգը: Կատարումը հուզիչ ու անկրկնելի է նրանով, որ կենդանի հնչողությամբ է:

Բոլորին է հայտնի, թե ինչ նվիրական և խորհրդանշական նշանակություն ունի հայոց համար կռունկը, որն իր նշանակությամբ նույնիսկ բազմաթիվ գեղարվեստական ու բանահյուսական ստեղծագործություններում է տեղ գտել:

Կռունկն է եղել հայ պանդուխտի միակ ու հավատարիմ ընկերը, զրուցակիցն ու մխիթարողը: 1915 թվականից ի վեր պանդխտության մեջ հայտնված և ունեզրկված հայի համար հիմանական ապավենն այս թռչունն էր նաև:

Ահա թե ինչու է նվիրական նաև Հռիփսիմե Հակոբյանի այդ կատարումը հենց այդ վայրում՝ խոնարհված սյուների ներքո: Մի կողմ թողնելով մի շարք օգտատերերի հարցերը, թե նա ինչպե՞ս և ե՞րբ է հայտնվել այնտեղ (նրա հրապարակած հոլովակը նաև այսպիսի մեկնաբանությունների է արժանացել)՝ վայելենք կատարումը:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: