Նառա Շլեպչյանն այն բացառիկ անհատներից է, ով կանգնած է հայկական հեռուստատեսության ակունքներում։ Նա եղել է հայկական հեռուստատեսության առաջին մեկնաբաններից և հաղորդավարներից մեկը։

Նրան այդ ուղին հեշտորեն չի տրվել։ Մինչ նոր զարգացող հեռուստաընկերության տեխնիկական և այլ բնույթի բազում խնդիրներ հաղթահարելը, Նառան նախ հաղթահարել է հեռուստատեսություն աշխատելու հոր արգելքը, որի հետո է նրա ուղին հարթվել է դեպի ճանաչում։

Բրյո6սովի անվան բարձրագույն ուսումնական հաստատությունում ռուսաց լեզու և գրականություն ուսանող Նառան առաջարկ է ստանում լինել այն առաջիններից մեկը, որ եթերից կվարի առաջին հեռուստահաղորդումներից մեկը։

Նառան դեռ ուսանողական տարիներից է սկսել հաղորդավարական գործը հեռուստատեսությամբ։ Տակավին անփորձ՝ նա վարել է ուղիղ եթեր, որոնք հաջող ընթացք են ունեցել և ներկայումս էլ պահվում են հեռուստատեսության ոսկե ֆոնդում։

Լեգենդար դարձած հաղորդավարուհուն բախտ է վիճակվել հարցազրույցներ վերցնել և շփվել բազմաթիվ հանրահայտ ու ականավոր մտավորականների հետ։ Այսօր անվանի հաղորդավարուհին նշում է ծննդյան ութսունյոթ տարին։