Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունն ու Լևոն Արոնյանի ընկերուհու արձագանքը

Այսօր հանրահայտ ու անչափ սիրելի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը անսպասելի հրապարակում է արել՝ իրազեկելով, որ հայկական հավաքականի կողմից իր հետ առնչվող որոշում է կայացվել։ Ըստ այդմ որոշվել է միջազգային խաղերին մասնակցել առանց Մխիթարյանի։

Ֆուտբոլիստը մասնավորապես գրել է հետևյալը․ «Ինձ համար անսպասելի կերպով հայկական ազգային հավաքականի մարզչական կենտրոնից ինձ իրազեկել են, որ, ինձ չեն հրավիրելու առաջիկայի միջազգային խաղերին:

Բերված պաշտոնական պատճառաբանությունները իմ համար հիմնավոր ու համոզիչ չեն: Ամեն դեպքում, ես շարունակում եմ լինել մեր խաղացողների կողքին և հաջողություն եմ ցանկանում նրանց հետագա խաղերում»:

Սիրված ֆուտբոլիստի այս հայտարարությունը բավականին դժկամությամբ է ընդունվել շատերի կողմից, իսկ ընդդիմադիր ներկայացուցիչները հարցը դիտարկում են քաղաքական ասպարեզում՝ մեղադրելով ղեկավարությանը։

Հատկանշական է Լևոն Արոնյանի ընկերուհու՝ Անիտայի արձագանքը, ով գրել է․ «Հասանք Հենրիխ Մխիթարյանին: Չեմ զարմանա, որ հիմա էլ պարզվի, թե Մխիթարյանը «պոտենցիալ» չունի: Տրամաբանությունը նույնն է՝ նեղացնում են լավագույններին»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: