Հարսանիք Արցախում․ նորահարսի հայրը՝ Կամո Հովսեփյանը Արցախյան 44-օրյա պատերազմի անմահացած հերոսներից է

Ապրիլի յոթին Արթուրն ու Ալյոնան որոշել են կարևոր քայլ կատարեն՝ ամուսնանալով։ Նորահարսի հայրը՝ Կամո Հովսեփյանը, Արցախյան 44-օրյա պատերազմի անմահացած հերոսներից է։ Նա 1976 թվականին էր ծնվել ու 2020 թվականին որպես պահեստազորային մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը՝ կյանքը տալով հայրենիքին։

Կամոն ու իր ընկերներն անմահացել են, որ ապրի Արցախը, որ արցախյան հողում իրականություն դառնան արցախցիների, ընկածների սերունդների նվիրական երազանքները։ Ահա Կամոյի դուստրը նույնպես այդ սերնդի ներկայացուցիչ է։

Ալյոնայի ու Արթուրի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մարտունի քաղաքում։ Ջերմորեն շնորհավորում ենք նորապսակներին՝ մաղթելով ամրություն, երջանկություն ու բարգավաճում։ Ալյոնան առանձնահատուկ հուզված էր այդ օրը, քանզի շատ կուզեր, որ սիրելի հայրը նույնպես ներկա լիներ այդ կարևոր պահին։

Հարսանեկան արարողությանը բնականաբար հնչող երգերի մեծ մասը հայրենասիրական բնույթի են եղել։ Դեռևս փակված վիճակում գտնվող Արցախում տեղի ունեցած Արթուրի և Ալյոնայի հարսանեկան արարողությունից գեղեցիկ ու հիշարժան կադրերը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: