««Հավաքարարից մինչև նախարար» բոլորը սերժի և քոչի դրածոներն էին, ավելին ասեմ, նույնիսկ իրենց մահով գրեթե ոչ ոք չէր մահացել․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «2018 թ-ից մինչ այսօր՝ երբ արդեն երեք տարուց ավել էր, իշխանությունը դե յուրե լեգիտիմ ուժ ուներ (ունի) և պատկանում էր ժողովրդին, ապա իմ ունեցած տեղեկություններով, Ֆինանսների նախարարությունում բացարձակապես ոչ մի աշխատող չէր փոխարինվել։

ՀՀ-ում շատ կարևոր նախարարություն համարվող ֆինանսների նախարարությունում, որտեղ «հավաքարարից մինչև նախարար» բոլորը սերժի և քոչի դրածոներն էին, ավելին ասեմ, նույնիսկ իրենց մահով գրեթե ոչ ոք չէր մահացել և չէր փոխարինվել նոր աշխատակցով, մինչ դեռ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց գերազանց գիտելիքներով, բայց թալանչի քավոր սանիկ չունենալու պատճառով, դիպլոմները «փոշու մեջ» տանը թողած, աշխատում են մասնավոր ընկերություններում, մեկը վաճառող, մյուսը բանվոր, մեկ ուրիշը տաքսու վարորդ, բայց տուպոյները «փողով դիպլոմներով» մինչ այժմ պետական ոլորտներում գյալաջի են անում։

Անկեղծ ասած, չգիտեմ ով է Տիգրան Խաչատրյանը և ով է նրան միջնորդել, որպեսզի ստանձնի Ֆինանսների նախարարի պաշտոնը, բայց ողջունելի է այն, որ այդ նախարարությունում ի վերջո սառույցը տեղից շարժվեց։

Հ.Գ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին: Դուխով Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: