Հանրաճանաչ ու սիրելի երգչուհիներից Գոհար Հովհաննիսյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Ընտանեկան ավանդույթներն ու արժեքները բարձրագույն կետում դասող երգչուհին գերադասում է կարևոր առիթները հենց ընտանիքի գրկում՝ ընտանիքի անդամների հետ միասին նշել։

Դեռ դպրոցական վաղ տարիներից ազգային երգին ու երաժշտությանը ամենասերտ ձևով կապված Գոհարը մինչ օրս էլ ապրում և շրջապատողներին էլ ապրեցնում է ազգային երգերով ու երաժշտությամբ։ Դժվար է պատկերացնել միջոցառում, որտեղ Գոհարն իր յուրահատուկ ձայնով չերգի։

Գոհարը մասնագիտությամբ ջրային ռեսուրսների ինժիեներ է, սակայն իր մասնագիտությամբ չի զբաղվել։ Ուսանել է նաև երաժշտական քոլեջում։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Գոհարի կյանքի մշտական ուղեկիցը ազգային երգն է։

Գոհարն ընտանիք է կազմել Թամրազյան Գուրգենի հետ, որը նույնպես երաժշտական կրթություն ունի և դհոլ է նվագում։ Գուգենը ոչ միայն նվագակցում է տիկնոջը, այլ նաև դհոլի դասեր է տալիս Հայորդաց տանը։ Նրանց ընտանիքում տղա զավակ է մեծանում։