Հանրահայտ հանրային դեմքերն իրենց բալիկների հետ՝ երեխաների տոնի առիթով․ բացառիկ լուսանկարներ

Երեկ ողջ համացանցը թեկուզ որոշակի տխրությամբ ու թախիծով, բայց այնուամենայնիվ լեցուն էր հունիսմեկյան հրապարակումներով՝ պաշտպանության տոնի առիթով փոքրիկներին ուղղված շնորհավորանքներով։

Շատերը սովորության համաձայն տոնը շնորհավորում են իրենց փոքրիկների լուսանկարներով։

Փոքրիկների լուսանկարներն են հրապարակել հատկապես նրանք, ովքեր բալիկներ ունեն։ Արփիի, Շուշանի և իր մայրիկի հետ զբոսանքի է դուրս եկել նաև Աննա Հակոբյանը։

Երգչուհի Նունե Եսայանը, որ երկու բալիկ է մեծացնում, տեղադրել է իր երկու զավակների լուսանկարները՝ գրելով, որհենց նրանք են իերն թև ու տոնական տրամադրություն տվողները։

Իրենց բալիկների լուսանկարներն են տեղադերլ նաև Գոռ Հակոբյանը, Լուսինե Թովմասյանը, Սիլվա Հակոբյանը և այլ հանրահայտ դեմքեր, ովքեր իրենց ու իրենց երեխաների անունից շնորհավորել են բոլոր բալիկներին՝ նրանց ապահով ու երջանիկ մանկություն բարեմաղթելով։

Շատերի համար օրը և օրվա խորհուրդը պարզապես վերածվել է անցյալը վերագնահատելու, վերարժևորելու և ապագային նորովի նայելու առիթ։

Հաճախադեպ են լավ ու գեղեցիկ ապագայի համար պայքարելու ցանկության արտահայտություններով լի հրապարակումները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: