Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջին անգամ երկու քառակի ռիթբերգեր է կատարել․ տեսանյութ

Գեղասահքի աշխարհում արդեն մի քանի տարի է, ինչ իր ճկունությամբ և փայլուն ելույթներով աչքի է ընկնում ազգությամբ հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։

Ադելիան նախորդ տարի, երբ դեռ տասներեք տարեկան էր, գեղասահքի մրցույթում արծաթե մեդալի էր արժանացել, իսկ իր խոսքում նշել էր, որ իր ելույթով ցանկություն է ունեցել սատարել և աջակցել իր հայրենակիցներին։

Ընդ որում, այդ ժամանակ տասներեքամյա հայուհին ելույթ էր ունեցել հանրահայտ «Արցախ» կոչվող երաժշտության խրոխտ հնչյունների ներքո, որի հեղինակը Արա Գևորգյանն է։

Վերջերս նորից գեղասահքի մրցույթ է տեղի ունեցել, որին իր փայլուն ելույթով մասնակցել է նաև արդեն հայտնի ու սիրելի դարձած Ադելիան, ով տանսչորս տարեկան է։ Նա իր ելույթի ժամանակ կարողացել է քառակի ռիթբերգեր կատարել, ինչը բացառիկ ռեկորդային իրողություն է։

Հայ գեղասահորդուհին վաստակել է 160,68 միավոր, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Ադելիայի ելույթի ժամանակ չէին դադարում հիացական ծափերը։ Ադելիայի չքնաղ ելույթն ամբողջությամբ՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: