«Հայրն ասում է՝ շատ զայրացա, որ սա երգեց, բայց երևի սիրտը զգում էր․․․» անհետ կորած զինվորի մասնակցությամբ անասելի հուզիչ տեսանյութ

Պապ Այվազյանը ժամկետային զինծառայող է, ով մասնակցել է արցախյան վերջին պատերազմին։ Գեղեցկադեմ ու պայծառ տղան մինչ օրս անհետ կորած է համարվում։ Ծնողները հույսով ու աղոթքներով սպասում են իրենց միակ զավակի վերադարձին։

Պապ Այվազյանը իրեն բանակ ճանապարհելու օրը բավականին տխուր բովանդակությամբ մի երգ է կատարում։ Պապի կատարման հուզիչ ու խորհրդանշական կատարման տեսանյութն իր սոցհարթակում տեղադրելով՝ Գայանե Սիմոնյանը գրում է․

«Իմ լավ ընկեր Գարիկ Այվազյանի որդին է՝ գեղեցկադեմ ՊԱՊԸ, ծնողների միակ հույսն ու ապավենը, միակ զավակը։ Բնիկ Մշեցի, հիմա Արթիկի Լեռնակերտ գյուղում են ապրում։

Պապը անհայտ կորած է համարվում։ Իր բանակ գնալու օրն է այս երգը կատարել։ Հայրն ասում է՝ շատ զայրացա, որ սա երգեց, բայց երևի սիրտը զգում էր։

ՊԱՊ, սիրելի տղա, բառերը քարացած են, ու էնքան աղքատիկ, էնքան անզոր։ Ների մեզ, տղա ջան։ Անիծվեն պատերազմ հորինողները»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: