Հայտնի և ինքնատիպ դերասան Հովհաննես Դավթյանի ծննդյան օրն է. մանրամասներ դերասանի կյանքից

Հայտնի դերասան, մեր իրականության ինքնատիպ արտիստներից մեկն է Հովհաննես Դավթյանը, ով այսօր բոլորում է ծննդյան երեսունվեց տարին: Նա ծնվել է Երևանում:

Դպրոցական կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակել է արվեստի, դերասանության գծով՝ սովորելով Թատերական ինստիտուտում:

Հովհաննես Դավթյանին հանդիսատեսը ճանաչել ու սիրել է հայտնի «Բանակում», ապա նաև «Քաղաքում» հեռուստասերիալներից:

Դերասանը հաջողությամբ հանդես է գալիս նաև մոնոներկայացումներում՝ արտահայտելով ժամանակի մտահոգության առարկա բազմաթիվ թեմաներ՝ հումորային կաղապարով: Առհասարակ, Հովհ. Դավթյանի նախընտրածը հումորային ոճն է:

Հովհ. Դավթյանը բավականին վաղ է ամուսնացել, սակայն շուտով նա ամուսնալուծվել է: Այնուամենայնիվ նախկին կնոջ հետ նա պահում է ընկերական անչար հարաբերություններ: Դերասանը ասում է, որ առիթից առիթ շնորհավորում է նախկին կնոջը՝ տարբեր տոների կապակցությամբ:

Դերասանը վերջին շրջանում բարձրացնում է հասարակության շրջանակներում տարածված իրարմերժ տրամադրություններին, արտաքին ու ներքին քաղաքական խաղերին վերաբերուղ կարևոր հարցեր, որոնք գնահատելու կարիք ունենք բոլորս:

Դերասանի ծննդյան օրը շնորհավորել են նրա գործընկերներն ու ընկերները՝ նրան ուղղելով ջերմ մաղթանքներ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: