Հայտնի քաղաքական գործիչ Անդրանիկ Քոչարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր հայտնի քաղաքական գործիչ Անդրանիկ Քոչարյանի ծննդյան օրն է։ Նա բոլորում է ծննդյան վաթսուն տարին։ Ա․ Քոչարյանը ստացել է բազմակողմանի կրթություն․ նա սովորել է նախ Պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի բաժինը, ապա նաև Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնագիտությամբ իրավաբան է։

Անդրանիկ Քոչարյանը տարբեր տարիներին և ներկայումս էլ բավականին ակտիվ է քաղաքական դաշտում։ Թեև գործիչն անկուսակցական, անկախ պատգամավոր է, սակայն ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը։

Ա․ Քոչարյանն ունի հարուստ ու բազմաշերտ կենսագրություն։ Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է երրորդ հանրապետության գրեթե արշալույսին և շարունակվում է մինչ օրս։

Դեռ իննսունականներին Ա․ Քոչարյանը Պաշտպանության նախարարի արառջին տեղակալն էր։ Իսկ մինչ այդ եղել է մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետներից։

Ա․ Քոչարյանը ամուսնացած է և երեք զավակ ունի։ Նշենք նաև, որ Անդրանիկ Քոչարյանի տղան ևս իր մասնակցությունն է բերել արցախյան վերջին պատերազմին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: