Հայտնի ու սիրված երգիչ Թաթա Սիմոնյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ փոփ երգիչ Թաթա Սիմոնյանը նշում է ծննդյան վաթսուն տարին։ Հանրահայտ երգչի իսկական անունը Ալբերտ է, սակայն դեռ մանկուց նրա մայրը նրան Թաթա է անվանել, որից հետո մինչ այսօր նա այդ անունով են կոչում։

Թաթան տարիներ առաջ ընտանիք է կազմել Գոհարի հետ։ Նրանք համատեղ մեկ որդի ունեն, որն ուսանող է։ Թաթան իրենց ընտանեկան ճգնաժամերի մասին խոսելիս միշտ նշում է, որ կինը մշտապես համբերատար ու ըմբռնումով է մոտեցել իր գործունեությանը։

Թաթան իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ իր հայրը մահացել է, երբ ինքը դեռ մի քանի ամսական է եղել։ Թաթան մեծացել է մայրիկի ու հայրական տատիկի խնամակալության ներքո։ Թաթան մեծ ջերմությամբ է հիշում երկուսին էլ։

Թաթայի մայրը ամուսնու մահից հետո երկրորդ անգամ է ընտանիք կազմել։ Երգիչը բավականին ջերմ հարաբերություններ ունի մոր երկրորդ ամուսնության արդյունքում ծնված զավակների հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: