Հայտնի է, թե ով է զոհվել այսօրվա իրադարձությունների արդյունքում․ մանրամասներ

Այսօրվա հետկեսօրյա իրադարձությունների պատճառով հայկական կողմն ունի տեխնիկայի ու մարդկային կորուստներ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ևս տասներկու քաղաքացիներ հայտնվել են գերության մեջ։

Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ այսօրվա իրադարձությունների արդյունքում առկա են առնվազն տասնհինգ զոհված զինծառայողներ, որոնց ինքնության մասին հաջորդիվ խոստացավ ճշգրտված տեղեկություններ հայտնել Ն․ Փաշինյանը։

Դեռևս հայտնի է այսօրվա զոհերից միայն մեկի անունը՝ Մերուժան Հարությունյան, ով երեսուն տարեկան էր։ Հայտնի է, որ Մերուժանը մեր պայմանագրային զինծառայողներից է եղել։ Նրան տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Երեկոյան ժամը վեցից հետո ըստ պաշտոնական հաղորդագրության հաջողվել է կանգնեցնել ինտենսիվ կրակը։ Այդ հարցում մեծ է եղել ռուսական կողմի դերը։ ՌԴ ղեկավարը խոսել է Ադրբեջանի ՊՆ-ի և Ն․ Փաշինյանի հետ։ Նա հայկական կողմին իր աջակցելու պատրաստակամությունն է արտահայտել։

Այս պահին մարդաշատ է հանրապետության մայրաքաղաքը․ հավաքվել են մտահոգ մարդիկ, ովքեր իրենց պահանջներն են ներկայացնում երկրի կայունության վերականգնման համար։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: