Հանրահայտ երգչուհիներից Ալլա Լևոնյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Ալլան շատ վաղ տարիքում հանրահայտ դարձավ։

Ծնված լինելով Ավշար գյուղում՝ նա դպրոցական կրթությանը զուգահեռ ստացել է նաև երաժշտական կրթություն՝ միաժամանակ հաճախելով Երևանի գրողների միության հարկի տակ գործող «Պիոներ կանչ» հայտնի թերթի «Բողբոջ» անունը կրող խմբակ։

Դեռ 1993 թվականից Ալլան իր հեղինակած երգերի կատարումների համար երաժշտական մրցանակների է արժանացել։ Ավելի հասուն տարիքում սովորել է կոնսերվատորիայում, որից հետո հանդես է եկել նաև ռադիոհաղորդումների ներկայացմամբ։

Ալլան ամուսնացած է շուրջ գրեթե քսան տարի։ Նա երեք զավակների մայր է։ Ալլայի ավագ զավակներն արդեն բավականին մեծ են։ Մի առիթով երգչուհին ակնարկեց, որ դուստրը նույնպես կարծես սեր ունի երգարվեստի ու մշակույթի նկատմամբ։

Առհասարակ, Ալլան շատ քիչ է խոսում իր ընտանիքի մասին, միայն առիթների դեպքում ասում է, որ իր ամուսնու ներկայությունն իր կյանքում իսկական նվեր է, քանի որ նա նրա շնորհիվ է լուրջ հաջողությունների հասել։