Հանրահայտ երգիչ Արամոյի տարեդարձն է։ Արամոն լույս աշխարհ է եկել ու մեծացել արտիստական ընտանիքում՝ մշակութային միջավայրով շրջապատված։ Նա հանրահայտ դերասան Ավետիք Գևորգյանի տղան է։

Արամոն դպրոցական տարիներից սկսած հաճախել է երաժշտական դպրոց, սակայն դպրոցից հետո ստացել է դերասանական կրթություն։ Նա իր ուղին շարունակել է թե՛ երաժշտական, թե՛ դերասանական ուղղություններով, չնայած նրան ավելի շատ ճանաչում և ընկալում են որպես երգիչ։

Արամոն ընտանիք է կազմել երգչուհի Պետրոսյան Էմմայի հետ։ Նրանք ինքնատիպ եղանակով են միմյանց սիրո խոստովանություն և ամուսնության առաջարկ արել։ Էմման ժպիտով հիշում է, որ դա եղել է օդում՝ ինքնաթիռի մեջ։

Ամուսինները տարիներ շարունակ հանդես են եկել երաժշտական զուգերգներով՝ նորովի ու ինքնատիպ լուծումներով մատուցելով հայկական երգն ու երաժշտությունը։

Արամոն և Էմման մեկ տղա զավակ ունեն։ Նրան անվանել են ի պատիվ պապի՝ Ավետիք Գևորգյան, որը շատ մոտ է կանգնած ծնողների մասնագիտական ոլորտին։