Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երևանում է․ ահա թե ինչ տեսանյութ է հրապարակել նա

Հայտնի ու բավականին հեղինակություն ձեռք բերած վիզшժիստուհի Գոհար Ավետիսյանը Երևան է եկել։ Այս մասին մենք տեղեկանում ենք հենց նրա սոցհարթակային հրապարակումից։ Գոհարը փոքրիկ վիդիո է պատրաստել։

Տեսանյութում նա բոլորին ողջունում է հայերեն՝ «Բարև բոլորին»։ Տեսանյութում Գոհարը գեղեցիկ, կարմիր ծաղկեփնջով է և բավականին բարձր տրամադրությամբ, քանի որ հայրենիքում է վերջապես։

Դիմահարդարը դիմում է իր բոլոր սոցցանցային ընկերներին՝ ասելով, որ ի վերջո կարողացել է ի կատար ածել այդ բաղձալի երազանքը, եկել է ցանկալի պահը և ինքն արդեն Երևանում է։

Ապա Գ․ Ավետիսյանը խոստանում է առաջիկա օրերին շատ հետաքրքիր իրողություններ ցուցադրել իր սոցցանցային ընկերներին։

Սիրված ու հեղինակավոր դիմահարդարը խորհուրդ է տվել հետևել իր էջին՝ տեսնելու այդ ամենը՝ նշելով, որ ինքը շատ անհամբեր է ամեն ինչ ցույց տալու համար։ Գոհար Ավետիսյանի պատրաստած փոքրիկ, ծանուցող տեսանյութը ներկայացնում ենք ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: