Հանրահայտ դերասան Անդրանիկ Հարությունյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Անդրանիկը Երևանից է։ Կամերային թատրոնին կից գործող ստուդիայում դերասանի մասնագիտություն է ստացել։ Անդրանիկին հանդիսատեսը ճանաչեց Ռաֆայելի հետ համատեղ հանդես գալով։

Հետո արտիստները կարծես թե բաժանվեցին՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով գնալով։ Հիմա էլ Անդրանիկին կարելի է երբեմն նկատել հետաքրքիր նախագծերում։ Նա ընկալվում է որպես հումորային միջավայր ստեղծող կերպար։

Անդրանիկը, ինչպես հայտնի է, ունի գեղեցիկ ընտանիք։ Ամուսնացած է մերիի հետ։ Մերին իր հումորով չի զիջում Անդրանիկին։ Նրանք երկու զավակներ ունեն, որոնցից ավագը՝ աղջիկը, դպրոցահասակ է, իսկ որդին դեռ փոքր է։

Ծննդյան օրվա առիթով Անդրանիկն իր հարթակում հումորային կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, որ նախ ռոլտոն է ուտում, ապա փչում է դեպի իրեն ուղղված ծննդյան տորթի մոմը, որից հետո շարունակում է ռոլտոն ուտելը։

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին՝ շնորհավորելով արտիստին։