Երիտասարդ ու ինքնատիպ դերասանուհիներից Մարիամ Ալեքսանյանը բավականին անկեղծ ու անմիջական է իր հետևորդների, հանդիսատեսի, երկրպագուների հետ։

Մարիամը Երևանից է ծնունդով, ամռանը բոլորել է նրա քսանութ տարին։ Դերասանուհին մեծացել է ներդաշնակ ընտանեկան միջավայրում։ Ունի մեկ եղբայր, ով մասնակցել է արցախյան վերջին պատերազմին։

Մարիամը իր անձի շուրջ պտտվող բոլոր տեսակի խոսակցություներին պատասխանում է բաց ու առանց կաշկանդվելու՝ միաժամանակ պահելով անհրաժեշտ տարածությունը։

Նա իր մանկության շրջանի լուսանկարներից մի քանիսն է տեղադրել իր ինստագրամյան հարթակում՝ այդպիսով հետևորդներին թույլ տալով հարցեր ուղղել իրեն։

Հարցերից մեկը վերաբերել է դերասանուհու ծնողների հարաբերություններին։ Օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Մարիամի ծնողները բաժանված են։

Այս հարցին ի պատասխան՝ Մարիամը նախ հեգնանքով հաստատել է՝ ասելով՝ իհարկե բաժանված են, ապա տեղադրել է ծնողների սիրառատ լուսանկարները՝ ցույց տալով, որ հնչած հարցն ու իր պատասխանը անհեթեթ են։