Հայտնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը արդեն տասնմեկ տարի է, ինչ ընտանիք է կազմել և ապրում է ընտանեկան կյանքով։ Նա ամուսնությունից հետո մասնագիտությամբ պարող ամուսնու՝ Վահագնի հետ հաճախ է ճամփորդում։

Ամուսնական կյանքի այս տարիներին Նոննան ու Վահագնն ունեցել են մեկ աղջիկ, որն այսօր արդեն ինը տարեկան է։ Նոննան առիթների ժամանակ, երբ խոսել է իր ու Վահագնի ընտանեկան կոնֆլիկտների մասին, չի թաքցրել, որ դրանք հաղթահարվել են հիմնականում իրենց աղջկա շնորհիվ։

Այս տարիների ընթացքում Նոննան մեծացնում էր դստերը, իսկ երկրորդ անգամ մայրանալու հավանականությունը չէր բացառում։ Ահա ինը տարի անց ամուսինները դարձյալ ծնողներ են դառնալու։

Ամերիկայում հաստատված Նոննան, որ օրերս նշել է ծննդյան տարեդարձը, հենց ծննդյան օրն էլ կազմակերպել է ապագա բալիկի սեռի բացահայտման արարողությունը, որի ժամանակ էլ պարզվել է, որ Նոննան ու Վահագնը երկրորդ աղջիկն են ունենալու։