«Հայաստան դաշինքում պարտվել է միայն պր․ Քոչարյանը, իսկ մնացածը․․․»

Անի Կաղինյանը գրում է․ «Հայաստան դաշինքում պարտվել է միայն պր․ Քոչարյանը, իսկ մնացածը շահեկան վիճակում են հայտնվել։

ՀՅԴ, որպես կոմպեսացիա, դոտացիա Սերժ Սարգսյանից և իշխանություններից ընդհանրապես հինգ տարին մեկ ստանում էր հինգ մանդատ, հիմա այս ֆռիկով ստացել է տասը կամ ավելի, բայց եթե միայնակ գնար Իշխան Սաղաթելյանի դեմքով 3%-ի շեմը չէր հաղթահարի համոզված եմ։

Վահե Հակոբյանը իր Սյունյաց «սեպառատիստներով» չէր կարող անգամ երազել մանդատի մասին հիմա ինքն էլ մի հինգ, թե վեց չանթել է, իսկ Արթուր Ղազինյանները և այլն չէին էլ կարող երազել իրենց կուսակցություններով մանդատի մասին։

Իմ կարծիքով վաղը մյուս օրը, եթե մանդատները վերցնեն պր Քոչարյանը ԱԺ-ում փնտրելու է իր ֆրակցիայի պատգամավորներին և չի գտնելու, աստված չանի ասածս իրականություն դառնա, դրա համար պետք չի ընդհանրապես վերցնել այդ մանդատները։

Իշխանություն վերցնելու պարագայում հնարավոր էր կառավարել այդ խմբին, իսկ ընդդիմության պարագայում ինձ թվում է անհնարին է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: