«Հայաստանում զարմանալիորեն աննկատ մնաց հրաշալի մի լուր, որ հայուհի Մանիտա Վարդանը հաղթել է «Միսս Բուլղարիա 2022» մրցույթում»

Այս տարի Բուլղարիայում տեղի ունեցած գեղեցկուհիների մրցույթում հաղթանակ է տարել չքնաղ հայուհիներից Մանիտան, որն աչքի է ընկել հայրենասիրական պահվածքով։ Նա բեմ է բարձրացել Հայաստանին աջակցելու կոչ անող ցուցանակով։

Այս կարևոր փաստին անդրադարձել է նաև Լապշինը, որը մասնավորապես գրել է հետևյալը Մանիտայի տարած հաղթանակի ու նրա քայլի մասին․ «Հայաստանում զարմանալի կերպով աննկատ մնաց կարծես հրաշալի մի տեղեկություն, որ հայուհի Մանիտա Վարդանը հաղթանակել է «Միսս Բուլղարիա 2022» մրցույթում։

Նա իր հաղթանակը նշել է Վառնայից ոչ հեռու գտնվող Կիրիլիցատայի Դվոռ պատմամշակութային կարևորագույն կենտրոններից մեկում։ Նա կներկայացնի նաեւ Բուլղարիան գեղեցկության համաշխարհային մրցույթում։ Գեղեցկուհին սրտանց աջակցում է արցախցիներին և իր ողջույններն է հղում բոլորին»։

Այսպես է եզրափակել իր գրառումը հանրաճանաչ բլոգերը՝ հրապարակելով նաև լուսանկարներ Մանիտայի մասնակցությունից: Նշենք նաև, որ Մանիտան կադրեր է հրապարակել, որոնցից մի քանիսում ձեռքին ցուցադրում է Արցախի դրոշը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: