Հաղորդավարուհին ուշագնաց է եղել Բրիտանիայի վարչապետի թեկնածուների բանավեճի ժամանակ․ տեսանյութ

Արտակարգ դեպք է գրանցվել բրիտանական հեռուստատեսության ուղիղ եթերի ժամանակ։ Ընթացել է բանավիճային հաղորդում, որի շրջանակներում խոսել և բանավիճել են երկրի վարչապետի թեկնածուները։

Բանավիճողներից մեկը Ռիշի Սունակն է եղել, որը նախկինում զբաղեցրել է երկրի Ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ մյուսը Լիզ Թրասսն է եղել, որն Արտաքին գործերի նախարարն է։ Հենց Լիզ Թրասսի խոսքի ժամանակ աղմուկ է լսվել։

Լիզ Թրասսն ընդհատել է խոսքը՝ առաջ ընթանալով։ Նրա դեմքի արտահայտությունը հուշում է դիտորդին, որ ինչ-որ արտակարգ բան է կատարվել։ Եթերն ընդհատվել է։ Հետո հեռուստատեսությունը ներողություն է խնդրել իր ունկնդիրներից՝ մեկնաբանելով տեղի ունեցածը։

Հեռուստատեսության բացատրական տեքստում նշվել է, որ բանավեճը վարող հաղորդավարը՝ Կեյթ Մաքքանը, անսպասելի ուշագնաց է եղել։ Բժիշկները նրան ստուգել են ու ասել, որ ամեն ինչ կարգին է, լուրջ անհանգստանալու ոչինչ չկա։ Սակայն բանավեճն այլևս չի շարունակվել։ Այդ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: