«Հաղթանակ» զբոսայգում ատրակցիոնի պտտվելու ժամանակ 2 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել․ մանրամասներ

«Հաղթանակ» բոլորիս հայտնի զբոսայգու պտտվող ատրակցիոններից մեկի վրա գտնված երկու քաղաքացիներ մարմնական վնասվածքներ ու տրավմաներ են ստացել՝ դիմելով հիվանդանոց։

Տուժողները Ամերիկայի քաղաքացիներ են, ովքեր, որպես բացատրություն իրենց ունեցած մարմնական վնասվածքների, ասել են, որ ատրակցիոնի նստատեղերը կnտրվել են, ինչն էլ եղել է տրավմաների պատճառը։

Սակայն հատկանշական է, որ այս պատահարի առնչությամբ զբոսայգու տնօրենը բոլորովին այլ մեկնաբանություն է տալիս։ Նա ասում է, որ ատրակցիոնը չի կnտրվել, իսկ որպես նման ելքի հավանական տարբերակ նշում է, թե հնարավոր է, որ տուժողները ատրակցիոնի պտտվելու ժամանակ պարզապես ուզեցել են իջնել։

Նշենք, որ խոսքը «Մրրիկ» անունը կրող ատրակցիոնի մասին է։ Լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել է, որ ատրակցիոնի բոլոր նստատեղերը տեղում են։

Տուժողները քույր ու եղբայր են։ Եղբայրը տասնյոթ տարեկան է։ Տղան վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ է տեղափոխվել։ Տասնութամյա քույրիկի վիճակը կայուն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: