«Կրթությունը կհաղթի այն ժամանակ, երբ ուսուցիչը կկարողանա ծեծել քուչի/մայլի խուժանին․․․»

Ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը գրում է․ «Կրթությունը կհաղթի այն ժամանակ, երբ ուսուցիչը կկարողանա ծեծել քուչի/մայլի խուժանին։ Սա պատկերավոր ասած։ Ինչ-որ փուլում մենք դա կարող էինք։ Հիմա այլևս հնարավոր չէ։ Խուժանապետությունը խեղդել է կրթությունը։ Ավելի շուտ` պարտադրել իր կրթությունը։

Գուլագի հակամշակութային մնացորդը` անգամ գողականից հեռու տզրուկադասը, խլինքների հավաքածուն թելադրել է իր կրթությունը, որի առաջ պետությունն ընկրկել է։ Խարեբը, Եղոն, պրոգրեսիվ քյառթուն շատ արագ են ադապտացվել նույնիսկ Տիկ-Տոկին (պայմանական օրինակ) ու իրենց «ճիշտը» դրա միջոցով են տարածում։ Հայկական կրթական համակարգն էս փուլում անդառնալիորեն պարտվել է բոլոր բացիլներին։

Խոսույթը, արժեքը, միտքը, մտածողության բոլոր ձևերը չեն սկզբնավորում դպրոցում։ Դրանց հիմքը գուլագն է, իմա` գաղութը կամ դրա խեղաթյուրված հիերարխիան։ Պետությունը խղճուկ ախքո մաքրողի դերում է, որը վերջում հրաժարավում է ախքոն մաքրել` շատ լինելու պատճառով։

Անգամ աշխատանքը, երբ քարոզում ես դասարանում, վերջում հանգում է գուլագապետության գործատուին։ Քանի որ խանութպանը, որի մոտ փաթեթավորող է աշխատում երեխան, «ճշտով» ապրող քառորդ քերոբ է` օրինականությունը բոզություն համարող։

Սրանք պրիմիտիվ բաներ են, որը կհասկանար իրեն հարգող ցանկացած պետություն, բայց ոչ մեր դեպքում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: