Այսօր տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ կյանքից հեռացել է Արամ Սիմոնյանը, որը մինչ հեղափոխությունը երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ Հետհեղափոխական իրականության մեջ Ա․ Սիմոնյանը ոչ միայն հեռացվեց ռեկտորական պաշտոնից, այլև նրան մեղադրանք առաջադրվեց։

Այսօր նրա մահվան լուրը հանրայնացնող նրա փաստաբանները նշել են, որ անհեթեթ էր նման մարդու նկատմամբ քրեական գործ նախաձեռնել։ Նրանք հավելել են, որ Ա․ Սիմոնյանի հարազատները շարունակելու են դատական գործընթացն այնքան ժամանակ, միչև վերջնական կապացուցեն, որ Ա․ Սիմոնյանն անմեղ է։

Նշենք, որ Ա․ Սիմոնյանը ապրիլի տասներկուսին բոլորել էր ծննդյան վաթսունյոթ տարին։ Նա Ծնվել էր Գրիսում, տեղի դպրոցում է ստացել միջնակարգ կրթության մի մասը, ապա ընտանիքը Երևան է տեղափոխվել, որտեղ էլ շարունակել է դպրոցական կրթությունը։

Նախ ստացել է պատմաբանի մասնագիտություն, ապա ուսումը շարունակել է Մոսկվայում՝ հետագայում խոնամուխ լինելով գիտության ասպարեզում։ Ա․ Սիմոնյանն ամուսնացած էր Կարինե Մանասյանի հետ, նրանք ունի երկու դուստր ունեն՝ Մարիամը և Անին։