Կիևում ողբերգական ճգնաժամը դեռևս շարունակվում է։ Պատերազմական ծանրագույն ու դժվարին օրերին, երբ բազմաթիվ մարդիկ են ընկնում հայրենի հողը պաշտպանելու գաղափարի համար, հատկապես հուզիչ է նոր բալիկների լույս աշխարհ գալու փաստը։

Հատկապես հուզիչ է այն փաստը, որ երեխաները լույս աշխարհ են գալիս անսովոր պայմաններում՝ ապաստարաններում, որտեղ հավաքված են բազմաթիվ մարդիկ։

Արցախյան մարտերի օրերին նմանօրինակ բազմաթիվ դեպքերի մասին տեղեկություններ հանրայնացվեցին։ Կիևում նույնպես, որտեղ ընթանում են թեժ մարտեր, նման դեպք է տեղի ունեցել։ Լույս աշխարհ է եկել բալիկ, ում Միա անունն են տվել։

Բալիկը լույս աշխարհ է եկել Կիևի Մետրոյի կայարաններից մեկում։ Նշենք, որ այս օրերին Կիևի մետրոյի աշխատանքները միանգամայն կանգնեցվել են, իսկ մետրոյի կայարանները քաղաքային բնակիչների համար ծառայում են ապաստարաններ։

Լուսանկարն իր հարթակում տեղադրել է կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով Լերային ուղարկված կադրի համար։