«Կարծում եմ՝ Քոչարյանը ԲՀԿ-ի կազմում է հանդես գալու և պարտադիր պայման է․․․»

Իր համարձակ հրապարակումներով հայտնի դարձած Ռեգինա Պրազյանը, անդրադառնալով այն փաստին, որ Գ․ Պետրոսյանն ու այլ պատգամավորներ արդեն իսկ ԲՀԿ-ի կազմից հեռանում են, գրում է հետևյալը․ «Գևորգ Պետրոսյանը դուրս եկավ ԲՀԿ-ից։

Չգիտես ինչու վստահ եմ, որ Նաիրա Զոհրաբյանն էլ դուրս կգա, մարզերից ֆեյքեր հավաքագրող Ռոստոմյանի սիրուհին էլ դուրս կգա և առհասարակ բոլոր նրանք, ովքեր արժանացել են ժողովրդի ատելությանը։ Սա իհարկե Ծառուկյանի որոշումը չէ և ոչ էլ ղազագիր գրողները ինքնուրույն են դիմում այս քայլին։

Կարծում եմ՝ Քոչարյանը ԲՀԿ-ի կազմում է հանդես գալու և պարտադիր պայման է հանրության կողմից բազմիցս պախառակված անձանց խմբակցությունից դուրս շպրտվելը, որ իբրև շրիշակից ցածր ռեյտինգը այդ քոչարյանաստեղծ կուսակցության բարձրանա։

Սակայն չեմ կարծում, որ որևէ հաջողության կհասնեն ժողովրդի ատելությանը արժանացած անձիք, հանձինս ԲՀԿ-ի ղեկավարի և ստվերային ղեկավարի»,- իր մտայնություններն ավարտում է Ռեգինա Պրազյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: