Երգչուհիներից Աննա Խաչատրյանը, որ մի ժամանակ բավականին ակտիվ էր երաժշտական դաշտում, հանդես է եկել նորությամբ։ Նա ներկայացրել է նոր երգ, որը վերնագրված է մեր սիրելի քաղաքներից մեկի անունով՝ «Շուշի»։

Նոր գործը ներկայացնելու բավականին ինքանտիպ եղանակ է որոշվել։ Երգը սկսվում է Շուշիին վերաբերող ազդեցիկ բանատողերի ասմունքով, որը հնչեցնում է ասմունքով Բաբկեն Չոբայանը, հետո Աննա սկսում է կատարել երգը։

«Շուշի» երգի խոսքերը հեղինակել է Շուշան Սարգսյանը։ Երգի խոսքերը գրել է Ռաֆայել Սահակյանը։ Երգին զուգահեռ նարկայացվող սիմվոլիկ տեսահոլովակի ռեժիսորը Անդրի Վերխոլյակն է։ Աննան տեղադրած տեսահոլովակին կից գրել է․

«Կան երգեր, որոնք հոգու խորքից են գալիս։ Վստահ եմ, որ «Շուշի» երգը շատերի սրտին կդիպչի, քանի որ սա այն բացառիկ երգերից է, որի վրա ջանք ու եռանդ չի խնայվել։ Ձեր դատին եմ հանձնում ինձ համար այս պատասխանատու երգի տեսահոլովակը և սպասում Ձեր անկեղծ կարծիքներին»։