«Խորին ցավով ուզում եմ հայտնել, որ հունվարի 1 ին կյանքից հեռացավ մեր սիրելի Գայանե Պողոսյանը»

Երաժիշտ Արա Թորոսյանը հայտնել է, որ հիվանդության պատճառով կյանքից անժամանակ հեռացել է Գայանե Պողոսյանը։ Գայանե Պողոսյանը տարիներ շարունակ եղել է անգլերենի ուսուցչուհի։ Նա նաև Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Գայանե Պողոսյանի մահվան մասին Արա Թորոսյանը գրել է հետևյալը․ «Սիրելի ընկերներ, խորին ցավով ուզում եմ հայտնել, որ այսօր` Հունվարի 1 ին, երկարաժամկետ ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ մեր սիրելի Գայանե Պողոսյանը: Ցավակցություններս ընկերներին և հարազատներին:

Հոգեհանգիստը տեղի կունենա «Կարմիր բլուր» սգո սրահում։ Հասցե` Շիրակի 74/1 սգո սրահ 2 Հունվարի 3-ին Ժամը 18:00-ից: Հուղարկավորությունը Հունվարի 4-ին ժամը 13:00-ին նույն վայրից: /1964-2023/»,- իր հրապարակումը եզրափակել է Աևա Թորոսյանը։

Այս լուրը ցավով ու ափսոսանքով են ընդունել շատերը, որոնք տարբեր առիթներով որևէ կերպ շփվել կամ ճանաչել են Գայանե Պողոսյանին։ Նրանք մեկնաբանություններում գրել են այն մասին, թե ինչպիսի բացառիկ անձնավորություն էր Գայանե Պողոսյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: