«Խնդրում եմ այս գրառման մեկնաբանություններ բաժնում մանրամասնորեն գրեք, թե 44 համարի երթուղայինում ումի՞ց են դրամապանակ գողացել և որքան գումար է մեջը եղել․․․»

Ռեգինա Պրազյանը գրում է․ «Խնդրում եմ այս գրառման մեկնաբանություններ բաժնում մանրամասնորեն գրեք, թե 44 համարի երթուղայինում ումի՞ց են դրամապանակ գողացել և որքան գումար է մեջը եղել։ Նկարագրեք վարորդի արձագանքը և ի՞նչ պատասխան եք ստացել ոստիկանությունից։

Բանն այն է, որ այս երթուղայինում գողություններ են կատարվում շատ հաճախ և սովորաբար ընտրում են այն մարդկանց, որոնց դրամապանակներում մի ամբողջ աշխատավարձ, թոշակ, հաշմանդամին հասանելիք գումար է լինում։ Վարորդները սովորաբար անտարբեր են այդ երևույթի, մարդկանց բղավոցների և անգամ ուշագնացությունների հանդեպ ըստ մի քանի ուղևորների պնդմամբ։

Իսկ ոստիկանություն դիմածներին սովորաբար օգտակար չեն լինում։ Ինձ համար վիրավորանք է մտածել, որ միգուցե ոստիկանությունում որևէ մեկը «տանիք» ունի և նման լկտիությունը շարունակական բնույթ է կրում, կամ չէի ցանկանա մտքիս ծայրով անգամ անցկացնել, որ վարորդներից ոմանք, կամ «գծի տերը» կարող են կապ ունենալ այս ամենի հետ։

Ուստի հարգելի Ոստիկանություն, զգոն եղեք և ձեր աշխատակիցներից ոմանց, ովքեր ցրողական քաղաքականություն են որդեգրել պատրաստ եղեք աշխատանքից ազատելու։ Մարդկանց ամբողջ ամսվա եկամուտը անխղճաբար գողանում են և դա տեղի է ունենում ամեն օր։ Այնքան էլ վստահ եմ, որ Երևանի բոլոր գրպանահատների նկարները ունեք և որ կարող եք կանխել այս ամենը»

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: