Լևոն Քոչարյանն ընտանիքով հայտնի հանգամանքների բերումով շատ հաճախ է եղել ու լինում Արցախում։ Նրա արմատները գալիս են Արցախից և նա յուրահատուկ վերաբերմունք ունի Արցախի նկատմամբ։

Ինչպես հայտնի է, Լևոնը արցախյան վերջին պատերազմի ժամանակ ֆիզիկապես մասնակցել է Արցախի պաշտպանությանը՝ միանալով հայրենի սահմանների մյուս պաշտպաններին։ Նրա՝ պատերազմի վերադարձից լուսանկարը ժամանակին Սիրուշոն տեղադրել էր իր էջում՝ խոսելով ապրումների մասին։

Լևոնը լուսանկար է հրապարակել Արցախից։ Լուսանկարում Լևոնը կնոջ և երկու այլ անձանց հետ է՝ Արցախում գտնվող Շուշիի բերդի մատույցներում։ Նրանք նստած զրուցում են։

Լուսանկարն արվել է 2020 թվականի օգոստոսի տասնութին, այսինքն՝ պատերազմի մեկնարկից գրեթե մեկ ամիս առաջ։ Սիրուշոյի ամառային լուսանկարներից ամռանը հասկանալի էր դարձել, որ ընտանիքը միառժամանակյա ընտանեկան հանգստի է մեկնել Արցախ։

Այնտեղ Քոչարյանները տուն և հարազատներ ունեն։ Դեռ ամռանը Սիրուշոն իր հետևորդներին ցույց էր տալիս արցախյան հիազքանչ բնաշխարհը։