Սիրուն Մինասն արդեն շուրջ մեկ տարի է, ինչ վայելում է իր փոքրիկ, չքնաղ բալիկի հաճելի ներկայությունը և մայրիկ լինելու աննկարագրելի բերկրանքը։

Մինասն արդեն երեք տարի է, ինչ ամուսնացած է Ռաֆայել Վարդանյանի հետ։ Բալիկի ծնվելուց հետո ընտանիքը ավելի շատ սիրվեց հանրության կողմից։

Ինչպես երևում է Մինասի սոցհարթակային ակտիվությունից, երեսնամյա մայրը մեծ հաճույքով է հետևում իր բալիկի մեծանալու կարևոր պահերը։ Նա տեսանյութերով ու լուսանկարային կադրերով է հաճախ կիսվում՝ այդպիսով իր սերն արտահայտելով բալիկի նկատմամբ։

Մինասի տղան՝ փոքրիկ Վարդանը, բոլորել է ծննդյան առաջին տարին, ինչի առիթով էլ մայրը կարճատև տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում։ Տեսանյութում բալիկն է՝ մեկ թվանշանով արծաթագույն փուչիկը ձեռքին։

Մինասի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Իսկ մենք սիրով միանում ենք տեսանյութի ներքո տեղ գտած շնորհավորական բարեմաղթանքներին ու ջերմ խոսքերին։