Միքայել Հաջիյանը հրապարակախոս և լրագրող է։ Նա բացառիկ կամքի, հայրենասիրության տեր անհատականություն է։ Հոր այս բարձր հատկանիշները փոխանցվել են նրա որդիներին։

Միքայել Հաջիյանը երկու որդի է ունեցել։ Երկուսն էլ իրենց կյանքն անձնվիրաբար նվիրաբերել են հայրենիքի պաշտպանության կարևորագույն ու սրբազան գործին։

Միքայել Հաջիյանի ավագ որդին՝ Նորայրը, դեռ պատանի է եղել, երբ սկսվել է արցախյան առաջին պшտերազմը։ Նա մասնակցել է այդ մшրտերին, իսկ 2016 թվականի ապրիլյանի ժամանակ, կամավոր մեկնելով ճակատ, նшհատակվում է մшրտի դաշտում։

Լրագրող, հրապարակախոսի մյուս որդին՝ Երվանդը, սև կամավորագրվում է արցախյան վերջին պшտերազմի ժամանակ։ Ցավոք, Երվանդը ևս զnհվում է մարտերի ժամանակ։

Այս ծանր կnրուստները որքան էլ մեծ ցшվ պատճառեն որդեկորույս հորը, նա այնուամենայնիվ սթափության ու հավաքականության կոչերով է հանդես գալիս՝ հայրենիքը ուժեղ տեսնելու համար։

Այսօր հայրենասեր և անձնվեր հայրը, ոլորտի լավագույն մասնագետներից մեկը բոլորում է ծննդյան յոթանասուն տարին։