Ներսիսյան Ներսեսը լույս աշխարհ է եկել Ոսկեհատ գյուղում։ Նա դպրոցական տարիներին զբաղվել է Կարատեով։ Տղային հատկապես ոգևորել և մոտիվացրել է այն, որ մենամարտի ժամանակ հաղթել է ադրբեջանցի մարզիկին։

Ավելի քան հարյուր մենամարտ ու մշտական հաղթանակ ունենալուց հետո Ներսեսը մեկնել է զինծառայության։ Նա արդեն գրեթե երկու տարվա զինծառայող էր, մոտ էր զինծառայության ավարտի օրը, երբ սկսվում է պատերազմը։

Ներսեսին վստահում են հրամանատարի պարտականությունները։ Ճակատագրի բերումով Ներսեսը երկար մարտեր մղելուց հետո ընկնում է իր քսանամյա տարեդարձի օրը՝ հոկտեմբերի քսանվեցին։ Նրա կորստի հետ լուսավոր տղային ճանաչողները չեն հաշտվում մինչ այսօր։

Ուրախալի լուր է ստացվել այն մասին, որ Ներսիսյանների ընտանիքում նոր մանկան ճիչ է լսվել․ Սլավմեդ բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Ներսեսի եղբայրը։

Հատկանշական է, որ զինծառայության մեկնելուց առաջ Ներսեսն իր ձեռքին այսպիսի բովանդակությամբ դաջվածք էր արել․ «Չեմպիոնները չեն մահանում,նրանք գնում են երկնակամարը նվաճելու»։ Ներսեսի սխրանքի մասին այլ մանրամասներ կարող եք իմանալ՝ դիտելով ստորև կցված նյութը։