Լուի Արամ, 2 տարեկան․ Հովհաննես Ազոյանը ցույց է տվել, թե որքան է մեծացել որդին

Ազոյան Հովհաննեսը ուղիղ երկու տարի առաջ երկրորդ անգամ վայելեց հայր դառնալու հաճելի զգացողությունը։ Արտիստը առաջին ամուսնության արդյունքում հրաշալի դստրիկ ունի, որը հաճախում է դպրոց՝ ցուցաբերելով լավ առաջադիմություն։

Երկրորդ անգամ Հովհաննեսը կյանքը Հասմիկի հետ է կապել, որն էլ նրան պարգևել է տղա, որին ծնողները Լուի Արամ են անվանակոչել։ Հովհաննեսը մինչ այս տարբեր առիթներով Լուի Արամի մասնակցությամբ կադրեր տեղադրել է իր հարթակում։

Նրա տեղադրած կադրերից երևում է, որ Լուին բավականին ինքնատիպ մանկիկ է, ունի հետաքրքիր նախասիրություններ ու առօրյա։ Լուին բոլորել է երկուամյա տարեդարձը, որի առիթով հայրը հոբելյանական լուսանկար է տեղադրել։

Լուսանկարում Լուին շատ հետաքրքիր հայացքով նստած է ելակով տորթի մոտ, որի վրա երկու թվանշանով մոմ է դրված։ Լուիի գլխն դրված է արտիստական գլխարկ։ Նկատենք, որ Լուիի ծնունիդց հետո Հովհաննեսը յուրահատուկ ուշադրություն է ցուցաբերում կերպարվեստի նկատմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: