Հանրաճանաչ արտիստուհիներից Լիլուն վերջերս թանկ ու կարևոր մեկի՝ սկեսրայրի մահվան պատճառով ծանր դրության մեջ է։ Նա նրա մահվան լուրը հայտնելուց հետո միայն նրա մասին է հրապարակումներ անում՝ կիսվելով իր մտքերով։

Նկատելի է, որ Լիլուի կյանքում մեծ կարևորություն ուներ սկսերայրը, որը մշտապես երգչուհու մտքում և սրտում է։ Լիլուն այս օրերին ժամանակը հարազատների միջավայրում է անցկացնում։ Նա կարևոր նվեր է ստացել սկեսուրից, որի նկարը տեղադրել է իր հարթակում։

Սկեսուրը Լիլուին ոսկե շղթա է նվիրել, որը Մարիամ Աստվածածնի պատկերով կախազարդ ունի։ Շղթայի և կախազարդի նկարը տեղադրելով՝ Լիլուն շնորհակալություն է հայտնել սկեսուրին՝ գրելով, որ սիրում է նրան։

Նա նաև իր մայրիկի հետ է համատեղ լուսանկար տեղադրել՝ գրելով, որ մայրն իր խաղաղությունն է։ Երգչուհու հետևորդները նույնպես այս ծանր օրերին նրա հետ է․ նրան հաճախ են սատարող մեկնաբանություններ ուղղում։