Լիլուն ամուսնու հետ նոր, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել

Լիլուն, ինչպես երևում է նրա սոցհարթակային ակտիվությունից, շատ է սիրում լուսանկարվել և սիրում է նաև այդ կադրերով կիսվել ընկերների հետ։ Նա ամուսնու հետ նոր կադրեր է հրապարակել։ Կադրերում Լիլուի ամուսինը ամբողջությամբ սև գունային երանգի մեջ է։

Իսկ երգչուհին, ով միառժամանակ երգարվեստով չի զբաղվում, նոր ոճային տեսքով է ներկայանում։ Նա սև երանգավորմամբ վերնազգեստ է հագել, իսկ շրջազգեստը գարնանային պայծառ գույների մեջ է։

Նկատելի է, որ Լիլուի ամուսինը մշտապես սատարում է երգչուհուն՝ իր բոլոր նախաձեռնություններում։ Նրանք հաճախ են սոցհարթակներում տեսանյութեր տեղադրում, որտեղ երևում է, որ ամուսինները հեշտությամբ են լեզու գտնում և համաձայնության գալիս։

Նշենք նաև, որ Արկադի Վարդանյանի և Լիլուի ընտանիքում մեծանում են երկու բալիկներ, որոնցից ավագը տղան է, իսիկ կրտսերը՝ դստրիկը։

Լիլուն մեծ սիրով է պատմում իր բալիկների մասին։ Նա առանձնահատուկ քնքշանքով է արտահայտվում դստեր մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: