Լիլիթ Հովհաննիսյանը բալիկի է սպասում․ տեսանյութով նա ցույց է տվել իր փորիկը

Լիլիթ Հովհաննիսյանի հետ կապված նորություններին շատերն են հետևում և ակտիվորեն արձագանքում։ Երգչուհու միառժամանակյա համացանցային պասիվությունը շատերը կապեցին նրա կարգավիճակի հետ։

Տեղեկություններ տարածվեցին շուտով Լիլիթի մայրանալու մասին․ այդ լուրերը շաբաթներ առաջ ակտիվորեն քննարկվեցին, ապա մոռացության տրվեցին, քանի որ երգչուհին անձամբ այդ լուրերին ոչ մի կերպ չարձագանքեց։

Այսօր ահա երգչուհին անձամբ անդրադարձել է այդ թեմային։ Նա ոչ թե ինչ-որ գրառում է արել այդ առիթով, այլ մի փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որը վերնագրված է «Ալե՜ հո՜պ»։ Այդ տեսանյութում Լիլիթը ցույց է տալիս, թե որքան է մեծացել նրա փորիկը։

Տեսանյութում Լիլիթն ամբողջությամբ սև ու նեղ սպորտային հագուստի մեջ է։ Նրա տեղադրած նյութը հազարավոր հավանումների է արժանացել։ Հարյուրավոր օգտատերեր Լիլիթին երջանիկ մայրություն, իսկ ապագա բալիկին առողջություն են մաղթել։

Լիլիթի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: